Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

4 մթերք, որոնք սխալմամբ օգտակար են համարվում. news.am

4 մթերք, որոնք սխալմամբ օգտակար են համարվում. news.am

Օգտակար  համարվող որոշ մթերքներ, իրականում, ամենեւին էլ օգտակար չեն: Լավագույն դեպքում դրանց մեջ չկա ոչ մի օգտակար բան, իսկ վատագույն դեպքում դրանք կարող են բավականին վնասակար լինել:

Սպիտակաձավարի շիլա

Մեզանից շատերին մանկության տարիներին ստիպել են ուտել այս շիլան . ժամանակին համարվում էր, որ այն օգտակար է երեխաների համար: Ներկայում գիտնականները խորհուրդ են տալիս հնարավորինս հազվադեպ օգտագործել: Բանն այն է, որ հղկումից հետո հացահատիկը կորցնում է իր մեջ պարունակվող ամբողջ բջջանյութը ու բոլոր օգտակար վիտամիններն ու միներալները: Դրա համար էլ ոչ մի  օգտակար բան սպիտակաձավարի շիլայում  չկա, դրա փոխարեն նրա մեջ կան մեծ քանակության պարզ ածխաջրեր՝ դատարկ կալորիաներ, որոնք նպաստում են ավելորդ քաշի հավաքմանը:

Մարգարին

Նախկինում համարվում էր, որ մարգարինը սերուցքային կարագից ավելի օգտակար է, սակայն ներկայում մասնագետներն արդեն գիտեն, որ դա այդպես չէ: Բուսական յուղից պատրաստվող մարգարինի արտադրության գործընթացում փոխվում է ճարպաթթուների կառուցվածքը, ինչի հետեւանքով առաջանում են վնասակար միացություններ (այդ թվում՝ հայտնի տրանս-ճարպերը),  որոնք վատացնում են նյութափոխանակությունն ու թուլացնում օրգանիզմի դիմադրողականությունը:

Յոգուրտներ ու պանրիկներ

Մրգի կտորներով յոգուրտներն ու պանրիկները  նույնպես վնասակար մթերքների շարքում են, որոնցից խորհուրդ են տալիս հեռու մնալ: Բանն այն է, որ դրանք կամ մեծ քանակությամբ շաքար են պարունակում, կամ՝ արհեստական քաղցրացուցիչներ ու հավելանյութեր:

Ծովախեցգետնի ձողիկներ

Ծովախեցգետնի ձողիկները նածկինում համարվում էին սպիտակուցի աղբյուր, ներկայում դրանց օգտակարությունը կասկածի տակ է դրվում: Բանն այն է, որ դրանք պատրաստում են էժանագին ձկներից, կրախմալից, համն ու հոտն ուժեղացնող հավելանյութերից՝ մեծ քանակության աղով ու շաքարով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.sostav.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ